05.11.2013|
13:33
Յոթ տարվա ընդմիջումից հետո Ռուսաստանը կրկին դարձել է վրացական գինիների ամենախոշոր ներմուծողը: Այս տարվա հունիսից մինչև սեպտեմբեր Ռուսաստան է արտահանվել 8 մլն 917,7 հազար շիշ գինի, որը կազմել է Վրաստանի ընդհանուր արտահանման 33,7 տոկոսը: Այս ֆոնին ուկրաինական «Roshen» ընկերությունը սկսել է աշխատեղերի կրճատումները իր ձեռնարկություններում: Թեև Ռուսաստանի կողմից «Roshen»-ի արտադրանքի ներկրման արգելքին, ընկերության սեփականատեր Պյոտր Պորոշենկոն հավաստիացրել էր, թե չի պատրաստվում կրճատումներ անել: